AM
13 Դեկտեմբեր 2012 - 11:08 AMT

Արտյուշա Շահբազյանը ԲՀԿ որոշման մասին. Հավանաբար երկար մտածել և հասկացել են, որ այդպես ավելի ճիշտ կլինի

Գալիք նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից կունենա, թե ոչ, հայտնի կդառնա բուն նախընտրական պայքարի և թեկնածուների առաջադրման ժամանակ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ անդամ Արտյուշա Շահբազյանը: Անդրադառնալով ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելու և որևէ մեկին չսատարելու ԲՀԿ որոշմանը՝ Արտյուշա Շահբազյանը նկատեց, որ ԲՀԿ-ում հավանաբար երկար մտածելուց հետո հասկացել են, որ այդպես ավելի ճիշտ կլինի: «Սակայն գործընթացները սրանով չեն ավարտվում: Դեռ ընտրություններ են լինելու, դրանցից հետո նոր դասավորումներ կարող են լինել: Այնպես որ սպասենք, կտեսնենք»,- ասաց նա:

Հարցին, թե մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ի ստացած ձայները որ ուժին կգնան, Արտյուշա Շահբազյանը պատասխանեց, որ դա կերևա թեկնածուների առաջադրումից հետո: «Դա զուտ մեխանիկական գործընթաց չէ: Միշտ չէ, որ մեզ մոտ ով ում ուզում ձայն է տալիս՝ ելնելով ծրագրերից և գաղափարներից»,- եզրափակեց ՀՅԴ անդամը: