AM
13 Դեկտեմբեր 2012 - 11:42 AMT

Դասախոս. Հոգեբանների 100 հոգանոց կուրսում հազիվ 4-5 ուսանող լուրջ մասնագետ դառնալու պոտենցիալ ունի

Դեկտեմբերի 13-ը մանկական հեռուստատեսության օրն է: Այս առիթով այսօր հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանն անդրադարձել է Հայաստանում ոլորտի վիճակին:

«Երեխային չեն հետաքրքրում մեծերի նորություններն ու սերիալները: Նրանց մուլտֆիլմեր ու մանկական հաղորդումներ են պետք: Այդպիսիք հայկական հետուստատեսության եթերում քիչ են, որովհետև մասնագետներն են քիչ: Եղածներն էլ չեն կարողանում որակյալ, հետաքրքիր, օրիգինալ ու կարծրատիպերից զերծ հաղորդումներ պատրաստել: Իսկ պատրաստել կարելի է: Արտասահմայան հեռուստաընկերությունները տեսեք ինչ հաղորդումներ են նկարում», – ասաց Սամվել Խուդոյանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, մանկավարժական համալսարանի դասախոսը նշեց, որ առաջիկայում դժվար թե խնդիրը լուծվի, որովհետև ապագա մասնագետներն ավելին անելու պոտենցիալ ու գիտելիքներ չունեն:

«Հոգեբանների 100 հոգանոց կուրսում հազիվ 4-5 ուսանող լուրջ մասնագետ դառնալու պոտենցիալ ունի: Հիմնական մասը միջինից ցածր գիտելիքներով են ու հենց այդ մասն էլ ձգտում է գիտությամբ զբաղվել: Նրանց դիսերտացիաներն ու ատենախոսությունները կարդալիս ուզում ես բարձրաձայն լացել: Կաշառքով, արտագրությունով գիտական կոչումներ են ստանում», – ասաց Սամվել Խուդոյանը: