Փետրվարի 18-ին ընտրված նախագահի առաջին գործը պիտի լինի սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելը, ըստ որի նույն մարդը նախագահ կարող է լինել ոչ թե միայն երկու անգամ անընդմեջ, այլ երկու անգամ ընդամենը: Ահարոն Ադիբեկյանի միտքն է, որն այսօր ասուլիսի ժամանակ նաև հայտարարեց.« Եթե երկու անգամ լինի, գոնե նախկին նախագահենրը ջուրը չեն պղտորի: Միացյալ նահանգների սահմանադրության 22-րդ հոդվածը պիտի օրինակ ունենանք ու անընդմեջ բառը հանենք մեր սահամանադրությունից»:
«Նույն նախագահի երրորդ անգամ ընտրվելը ազգային անվտանգության սպառնալիք է: 2008-ի մարտի 1-2-ի դեպքերը հիշեք, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը նորից նախագահ դառնալու ցանկություն հայտնեց», – ասաց ասուլիսին մասնակցող փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վիլ Պողոսյանը:
Նրա խոսքով հիմա մենք 2 նախկին նախագահ ունենք և սպառնալիքը կրկնակի է:





