Քաղաքագետ, «Նոր աջեր» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցն այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի:«Նա այնքան սխալներ է գործել, որ ևս մեկը չի անի: ՀԱԿ-ը կորցրել է իր սուվերենությունը: Նման է ռեստորանի մատուցողի, որի ամենաունևոր հաճախորդը հեռացել է առանց թեյավճար թողնելու», – ասաց Սուրեն Սուրենյանցը:
Նրա խոսքով, եթե այնուամենայնիվ, առաջին նախագահը նորից առաջադրվի, թիրախ կդառնա, բայց ՀԱԿ-ը կպահպանի միասնականությունը: Եթե այլ թեկնածուի առաջադրի` ՀԱԿ-ի կազմալուծումը մի քանի օրում տեղի կունենա: Քաղաքագետի կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանի փափուկ հեռանալու տարբերակ կլինի, եթե նա աջակցի Ռաֆֆի Հովհաննիսյանին:
«Բայց նրանց միջանձնային հարաբերությունները լավ իմանալով, կարող եմ ասել, որ էլ հնարավոր չէ», – ասաց Սուրեն Սուրենյանցը:





