AM
13 Դեկտեմբեր 2012 - 13:47 AMT

Վարդան Օսկանյանն այլ կերպ էր պատկերացնում ԲՀԿ-ի քայլերն ու հետագա պայքարը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չպաշտպանելու որոշումը հեշտ չի կայացվել: Քաղխորհրդում, բնականաբար, եղել են տարբեր կարծիքներ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Ամիսներ առաջ ես հրապարակային էի դարձրել իմ կարծիքը, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով՝ հաշվի առնելով կուսակցության կշիռը, վարկանիշը, այլընտրանք լինելու, ինչպես նաև միասնական թեկնածուի շուրջ համաձայնության գալու հնարավորությունները:

ԲՀԿ քաղխորհուրդը, հաշվի առնելով ներքաղաքական դաշտում ստեղծված կոնյունկտուրան և Գագիկ Ծառուկյանի`իր թեկնածությունը չառաջադրելու որոշումը, նպատակահարմար գտավ նախագահական ընտրություններին հանդես չգալ սեփական թեկնածուով և չսատարել որևէ այլ թեկնածուի։ Չնայած այն բանին, որ ես այլ կերպ էի պատկերացնում մեր քայլերն ու հետագա պայքարը, այդուհանդերձ հարգում եմ ընդունված որոշումը»,- գրել է Վարդան Օսկանյանը։