«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անելու է այն, ինչ արել է միշտ և ինչ խոստացել է իր ընտրողներին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելու և որևէ մեկին չսատարելու ԲՀԿ որոշմանը: «Կլինի կյանքի որակի փոփոխություն և դրան ուղղված նախաձեռնություններ՝ քայլ առ քայլ, քարը քարի վրա դնելով: Ես հուսով եմ, որ ժամանակը հերթական անգամ կապացուցի ԲՀԿ-ի՝ անշեղուն քաղաքական կուրսը պահելու համոզմունքը»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստը, որի ժամանակ ԲՀԿ-ն որոշել է, որ չի առաջադրելու սեփական թեկնածու և չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին:





