AM
13 Դեկտեմբեր 2012 - 15:06 AMT

Մի խումբ սիրիահայեր ՀՀ քաղաքացիների անձնագրեր ստացան Սիրիայում ՀՀ դեսպանությունում

Դեկտեմբերի 13-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիների անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Շուրջ երկու տասնյակ սիրիահայեր մեծ խանդավառությամբ եւ երախտագիտությամբ ստացան ՀՀ քաղաքացու իրենց անձնագրերը:

Հանձնման պաշտոնական արարողությունից հետո, շնորհավորելով նոր քաղաքացիներին, ՍԱՀ-ում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը կարեւորեց սփյուռքահայերի` ՀՀ քաղաքացիությանն արժանանալու փաստը` նշելով, որ այն խոշոր իրադարձություն է յուրաքանչյուր հայի կյանքում: Ապա դեսպանը ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթեց հաջողություն եւ խաղաղություն: