AM
14 Դեկտեմբեր 2012 - 06:19 AMT

«Ժողովուրդ». Արամ Կարապետյանը վերջին 10 տարում ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանք է վերցրել

Ըստ «Ժողովուրդ»-ի ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների՝ երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ՀՀ անձնագրերի և վիզաների վարչությունից ստացել է տեղեկանք վերջին 10 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության մասին: «Այս լուրը հետաքրքիր է այն առումով, որ 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանությունը նման տեղեկանք չտվեց Կարապետյանին: 10 տարվա մշտական բնակության մասին տեղեկանք չտրվեց նաև 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Ըստ երևույթին, այս անգամ Կարապետյանին անհրաժեշտ տեղեկանքը տրվեց, քանի որ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահն արդեն հայտարարել է, որ չի առաջադրվելու: Այլ կերպ ասած՝ վտանգ չկա»,- գրում է թերթը: