Ժամանակավոր կացարաններում և սոցիալական ծանր պայմաններում բնակվող, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթևան ընտանիքների խնդիրներին առավել մոտիկից ծանոթանալու, ինչպես նաև նրանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ անակնկալ այցելել է «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված մի շարք ընտանիքների: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են «Շիրակ կենտրոնից»:
Սամվել Բալասանյանը քաղաքի ծայրամասի տնակային ավաններից մեկում, ժամանակավոր կացարանում վարձով բնակվող 12 մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքին նվիրել է ամերիկաբնակ մեր հայրենակիցների կողմից հանգանակված գումարով Մուշ-2 նորակառույց թաղամասում գնված բնակարանը:





