AM
13 Հունիս 2005 - 04:16 AMT

Ա.ՊԱՈՒԼԱՈՒՍԿԱՍ. ԵԱՀԿ ՄԽ-Ն ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվություն չի ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Սեյմի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասն, հաղորդում է «Երկիր» թերթը: Նրա խոսքերով, տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման համար պետք է առավել ակտիվ աշխատեն միջազգային կառույցները: Պաուլաուսկասը նշել է, որ Հայաստան իր այցելության նպատակն էր առավել անմիջականորեն ծանոթանալ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Նա նաեւ նշել է, որ Բալթյան երկրները կարող են սերտ համագործակցության իրենց փորձը փոխանցել Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին` նշելով, որ կարող է գործել նաեւ «3+3» ձեւաչափով համագործակցությունը: