AM
13 Հունիս 2005 - 06:23 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԲՐԱՅԱՆ ՖՈԼԸ

Հունիսի 12-14-ը այցով Հայաստանում են գտնվում Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բրայան Ֆոլը եւ Մեծ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Արեւելքի երկրների բաժնի պետ Սայմոն Սմիթը: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, առեւտրի եւ տնտեսության զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի, ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանի, ինչպես նաեւ ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այցին նախորդում է ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի կողմից նախագահողի իրավասությունների ընդունմանը: Հանդիպումների ժամանակ տեղի կունենա կարծիքների փոխանակում այն հարցերի վերաբերյալ, որոնք քննարկվելու են Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի նախագահության ընթացքում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: