AM
15 Դեկտեմբեր 2012 - 05:49 AMT

«Հրապարակ». ՀՀԿ-ում անթաքույց հրճվանք են ապրում

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելը էականորեն փոխել է ՀՀԿ-ական պաշտոնյաների, հատկապես ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի տրամադրությունը: Ի հեճուկս վերջին շրջանի անկումային տրամադրությունների, երբ կարծում էին, թե Գագիկ Ծառուկյանի առաջադրումն անխուսափելի է, և շատ տագնապած էին այդ հեռանկարից, այս օրերին նրանք անթաքույց հրճվանք են ապրում՝ համարելով, որ վտանգն անցել է: Այս լիաթոք ուրախությանը գումարվել է նաև ՀԱԿ-ի անորոշ վիճակը:

«Կարճ ասած՝ ՀՀԿ շարքերում արդեն տոնում են 2013-ի «փայլուն» հաղթանակը»,- գրում է թերթը: