AM
13 Հունիս 2005 - 07:56 AMT

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԲՐԱՅԱՆ ՖՈԼԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն հանդիպել է Մեծ Բրիտանիայի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ: Այդ մասին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Թորդա Էբբոթ ՈՒոթը: Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրեց վերջերս Բրյուսել կատարած այցի մանրամասները` առանձնացնելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հոոփ Սխեֆերի հետ կայացած առանձնազրույցը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման հարցին: