Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ տեղի կունենա ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցով վերջնական դատական նիստի շարունակությունը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին նախատեսաված վերջնական նիստը անավարտ մնաց, քանի որ պատասխանող կողմը ներկայացրեց իր առարկությունները`փորձելով ապացուցել ԵՊԼՀ-ի կողմից կրկնակի անգամ թույլ տված օրենքի խախտումները, այնինչ դատաքննության ընթացքում պարզ դարձավ, որ ԿԳՆ-ի բացահայտած խախտումների վաղեմության ժամկետը արդեն վեց ամիս է, հետևաբար դրա արդյունքում ԵՊԼՀ-ն պատասխանատվություն չի կրում վերջինիս համար:





