AM
17 Դեկտեմբեր 2012 - 09:20 AMT

Երևանցիների 73 տոկոսն ունի շուրջօրյա ջրամատակարարում

«Երևան Ջուր» ՓԲԸ-ն ներկայացրել է ընկերության մեկ տարվա գործունեության արդյունքները 2012թ. նոյեմբերը 2011թ. նոյեմբերի նկատմամբ: Ընկերությունից հայտնում են, որ մայրաքաղաքում անցած ամիս ապահովվել է միջինը 95,8% ջրամատակարարման շարունակականություն: Արդյունքը ձեռք է բերվել ռեսուրսների խնայողության շարունակվող քաղաքականության պայմաններում: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ջրի ծախսը համակարգում նվազել է 3,3%-ով կամ վայրկյանում 306 լիտրով, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը՝ 38%-ով: Ներկայումս Երևանում շուրջօրյա ջրամատակարարում ունի բաժանորդների մոտ 73%-ը, 17-23,5 ժամ՝ 24%-ը և 12-17 ժամ՝ 3%-ը: