ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է 2013 թվականի բյուջեի մասին:
«2013 թվականի բյուջեին ՕԵԿ-ը կողմ քվեարկեց` ելնելով մի շարք պատճառներից: Բյուջեն ընդգրկում է ՕԵԿ ծրագրային դրույթներից մոտ տասը` ավանդներ, համայնքների անձնավորում, ուսման վճարներ, աղետի գոտու շինարարություն և այլն»,- ասաց Խաչիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ բյուջեն կարող էր ավելի լավը լինել, ավելի մեծ, ընդգրկուն: Հատկապես սոցիալական հարցերի մասով:
«Բայց մենք տեսնում ենք նաև, թե ինչ է կատարվում Եվրոպայում ճգնաժամից հետո: Այս իրավիճակում ռիսկային բյուջե ընդունելը շահեկան չէր լինի», – ասաց ՕԵԿ պատգամավորը:





