2012-ը հագեցած քաղաքական տարի էր: Որակումը ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա ասաց, որ տարին կամփոփվի ու հաջորդ տարվա անելիքները կնշվեն դեկտեմբերի 22-ին` ՕԵԿ համագումարի ժամանակ: Իսկ մինչ այդ պատգամավորը հաստատեց` ՕԵԿ-ը պաշտպանելու է գործող նախագահի թեկնածությունը:
«Առաջիկա նախագահական ընտրություններում ՕԵԿ դիրքորոշումներն, իհարկե, չեն փոխվել: Սերժ Սարգսյանն անպայման հաղթելու է: Նրա շանսերն ու սոցիոլոգիական հարցումներն են վկայում դրա մասին», – ասաց Խաչիկ Հարությունյանը:





