AM
17 Դեկտեմբեր 2012 - 12:18 AMT

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին խցանում է

Այսօր՝ ժամը 14.55-ին, ՀՀ ԱԻ նախարարությունն ահազանգ է ստացել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` «Վեգաս» խաղատան մոտ բեռնատար մեքենաները խցանում են առաջացրել: Ժամը 15.12-ին ճանապարհահատվածը մշակելու համար դեպքի վայր է մեկնել Վանաձոր քաղաքի «Ճանշին»-ի մեկ մեքենա: Ժամը 15.28-ի դրությամբ ճանապարհը միակողմանի երթևեկելի է: «Ճանշին»-ի աշխատակիցները շարունակում են կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ: