Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԻ նախարարության նոր, 9-հարկանի մասնաշենքի կահավորման, տեխնիկական հագեցվածության հարցերը։
Մասնաշենքը կառուցված է նորագույն, սեյսմակայուն տեխնոլոգիաներով ու համապատախան ընդունված միջազգային չափանիշներին։ Այստեղ տեղակայվելու են նախարարության տարբեր ստորաբաժանումներ և ճգնաժամային կառավարման կենտրոնը, որն ապահովված է խոշոր աղետի դեպքում ինքնավար ու անխափան գործելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։
Նոր շենքում ստեղծված են նաև բոլոր անհրաժեշտ հարմարությունները` ԱԻՆ համակարգում աշխատանքի ընդունվող հաշմանդամություն ունեցող անձանց համար (թեքահարթակներ, սանհանգույց, վերելակներ և այլն)։ Նման հարմարություն են ստեղծվել նաև նախարարության մյուս մասնաշենքերում` հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով։
ՀՀ ԱԻՆ առանձնացված ստորաբաժանումների` Դավիթաշենում տեղակայված «Արտակարգ քաղաք» տեղափոխման հետ կապված նախատեսվում է շուտով ավելացնել նաև ծառայողական ավտոբուսների քանակը, հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից:





