Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքում ջղաձգություն է առաջացրել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ձայնագրության այն հատվածը, որում Զուրաբյանը նշում է, «թե ամոթ չէ՝ ՀԱԿ–ի թեկնածուն գալիք նախագահական ընտրություններում 7-10 տոկոս ձայն հավաքի»: Այսօր ԱԺ արտահերթ նիստի ելույթների ժամին նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ինձ մոտ տպավորություն է, որ իրենց քաղաքական թիմում առկա խոստովանությունները, որ ինչ էլ լինի, 7-10 տոկոս ձայներ են ստանալու, ջղաձգություն է առաջացրել: Սա է իրականությունը, չենք կարող հանդուրժող լինել իշխանության փաստերի ու փաստարկների հանդեպ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։





