AM
17 Դեկտեմբեր 2012 - 14:55 AMT

ՀՀ նախագահը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: