AM
18 Դեկտեմբեր 2012 - 07:01 AMT

Մի շարք նոտարական տարածքներ համալրվել են նոտարներով

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամաններով համալրվել են Սևան նոտարական տարածքի նոտարի պաշտոնը, ինչպես նաև Կենտրոնինը՝ մեկ հաստիքով: Էրեբունի նոտարական տարածքի նոտարը տեղափոխվել է Շենգավիթ նոտարական տարածք, իսկ Էրեբունիում կատարվել է նշանակում: Համալրվել են նաև Վարդենիս և Թումանյան նոտարական տարածքների նոտարների թափուր պաշտոնները: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: