ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի ժամանակ նախագահական ընտրություններում
ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթն ու նախնական նախընտրական ծրագրիներկայացումը, ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, հակասական տպավորություն թողեցին: «Կետեր կային, որ ինձ համար ընդունելի են, դրանք վերաբերում էին անվտանգության խնդիրներին ևանհրաժեշտ քայլերին, բայց այն գնահատականները, որ տրվեցին ներկա իրավիճակին, ընդունելի չեն»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա` Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե փոքր ևմիջին բիզնեսին արտոնություններ են տրվել, իրականությանը չիհամապատասխանում: «Դա, ցավոք, այդպես չէ, ես անձամբ մոտ երեք հոգուճանաչում էի, որ սնանկացան»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որկոռուպցիայի դեմ պայքարը ոչ ճիշտ ուղղությամբ է տարվում: «Միանշանակ դա համակարգային է և պայմանավորված իշխանության գերկենտրոնացվածությամբ:
Առանց համակարգային բարեփոխումների, նույնիսկ եթե միջին պաշտոնյաներ ենձերբակալվում, դա լուծում չէ: Իրենք ասացին, որ գլխից էպետք բռնել և վիրահատական միջամտություն է պետք»,- նկատեց նա: Ինչվերաբերում է նախագահի նշած ամենաթողության դեմ պայքարին, ապա ԱրմենՄարտիրոսյանը նկատեց, որ «այս ամենաթողությունը բարձրաստիճան պաշտոնյաներից է սկսվել և մինչև նրանց հարազատները շարունակվում է»:
Արմեն Մարտիրոսյանը նաև ասաց, որ իշխանության նշած բարեփոխումները, որպեսայդպիսին, չկան: «Ըստ հրապարակումներից մեկի՝ 3 տարվա կտրվածքով 160 000մարդ է արտագաղթել: Միանշանակ, հարմարավետ երկրից ոչ ոք չի հեռանում»,-եզրափակեց նա:





