AM
18 Դեկտեմբեր 2012 - 09:39 AMT

Բնապահպանության նախարարը աշխատանքային այցով կմեկնի Արցախ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ղեկավարած պատվիրակությունը դեկտեմբերի 19-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Այցի նպատակն է շրջակա միջավայրի պահպանության բնագավառում իրականացվող աշխատանքների մասին քննարկումները:

Արամ Հարությունյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ԼՂՀ կառավարության աշխատակազմի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունում և այցելություն Դրմբոնի պղնձի-ոսկու հանքավայր:

Նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, իրավաբանական վարչության պետ Գարիկ Սարոյանը, ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը և պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում են Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: