AM
18 Դեկտեմբեր 2012 - 12:25 AMT

«Մատաղիսի» գործով մեղադրվողներն արդարացվեցին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, այսօր արդարացման դատավճիռ է կայացրել «Մատաղիսի» գործով մեղադրվող` Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի նկատմամբ: Դատարանը որոշել է գործն ուղարկել նոր քննության:

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում էին 2003 թ. զինծառայողներ Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու մեջ: 2005 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման:

2006 թվականի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկել է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): 2007 թվականի վերջին սկսվել էր նոր դատաքննություն: