Դեկտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի օժանդակությամբ կազմակերպել է Թրաֆիքինգի դեմ պայքարի և թրաֆիքինգի դեպքերի լուսաբանմանը նվիրված համաժողով լրագրողների համար:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, համաժողովի ընթացքում ՄՄԿ (IOM) միջազգային եւ հայաստանյան փորձագետները ներկայացրել են մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեպքերի լուսաբանման միջազգային կանոններն ու առկա խնդիրները, դրանց դեմ պայքարի ոլորտում ազգային և միջազգային օրենսդրական դաշտը, ինչպես նաև քննարկվել է լրատվամիջոցների դերը թրաֆիքինգի դեմ պայքարում:





