Դեռևս հոկտեմբերի 13-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը 14 ամիս շարունակ չի վճարել իրեն պատկանող Արտաշւստի գինու և կոնյակի գործարանի անվտանգության աշխատակիցների աշխատավարձը՝յուրաքանչյուրին ամսական 85 հազար դրամի չափով: Այդ աշխատակիցները եղել են ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պայմանագրային աշխատողներ: Դրա համար էլ ՊՊԳՎ-ն ստիպված է եղել քաղհայցով դիմել դատարան: «Ժողովուրդ»-ը զրուցել է Տիգրան Արզաքանցյանի հետ`իմանալու` արդյոք մարել է պարտքերը:
«Տենց բան չի եղել, սուտ ա, թող էդ թուղթը ներկայացնեն, նոր ես արձագանքեմ: Բոլոր իմ թիկնապահներն էլ պետականորեն են, բայց մենք 10 կոպեկ պարտք չենք, իրենց հետ բալանսը 0 ա: Տարօրինակ արտահայտություններ չի կարելի ասել»,- ասել է Արզաքանցյանը: Թերթը հիշեցնում է, որ նման իրավիճակ էր ստեղծվել նաև Արզաքանցյանին պատկանող Սևանի «Լեռնային հարստություն» կոչվող հանքավայրում, կրկին ՊՊԳՎ-ի 3 աշխատակիցներ 12 ամիս չէին ստացել աշխատավարձը:





