AM
19 Դեկտեմբեր 2012 - 08:25 AMT

ՀԱՊԿ ռազմական բաղադրիչը մինչև 2020 թ. կամրապնդվի ու կզարգանա

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգությանխորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին,հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նիստի ընթացքում քննարկվեցին և հավանության արժանացան նույն օրը կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը, որոնք միտված են Կազմակերպության և դրա շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանը:

Նախարարներն անդրադարձան մինչև 2020 թ. ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթերի նախագծերի, արտակարգ իրավիճակներում հավաքական արձագանքի համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի անդամակցությանը, Աֆղանստանում իրավիճակի զարգացման վերաբերյալկանխատեսումներին:

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկեցին Կազմակերպության գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցը,տեղեկատվական բնագավառում համագործակցության, կազմակերպչականև ֆինանսական հարցերը, ինչպես նաև համաձայնեցրեցին ՀԱՊԿկանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:

Հանդիպման օրակարգում էին հաջորդ տարի նախատեսվող ՀԱՊԿ-ում Ղրղզստանի նախագահության առաջնահերթությունները, նաև հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման, ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության օպտիմալացման, ահաբեկչության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի,արտակարգ իրավիճակներին արձագանքման հարցերը:

Համատեղ նիստի արդյունքում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացվեցին Հավաքական անվտանգությանխորհրդի հաստատմանը:

Նիստի ավարտին ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահությունը Ղազախստանից փոխանցվեց Ղրղզստանին։