Սևանա լճից վերցված ջուրը գնում է Կասպից ծով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլսիսի ժամանակ ասաց Հյասատանի կանաչներ միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Նրա խոսքով՝ այս տարի Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով ձյան ծածկույթը նորմայից շատ է եղել և Ապարանի և Ազատանի ջրամբարները պետք է 100 տոկոսով լցված լինեին, սակայն չեն եղել: Ինչ վերաբերում է Սևանա լճին, ապա այս տարի վերցվել է 318 մլն խմ ջուր, որը ըստ պաշտոնական տվյալների՝ պետք է օգտագործվեր Մխչյան, Արևշատ և Սևջուր գյուղերի պոմպակայանների աշխատանքի համար, սական դա չի արվել:
Սանասարյանը նշեց նաև, որ Արևշատ գյուղում կառուցվել է ջրհան անիվ, որով ստանում են էլեկտրաէներգիա, ոռոգում են հողերը, իսկ մնացած մասը լցվում է Կասպից ծով: Սանասարյանի կարծիքով, դա արվում է միտումնավոր, քանի որ Սևանա լճի մակարդակը բարձրանում է և դա ձեռնտու չէ որոշ մարդկանց: Նա նաև հիշեցրեցց, որ ժամանակին Սևանա լճից ողջ տարվա համար վերցվում էր 30 մլն խմ ջուր:





