ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր ստորագրվել է եռակողմ հուշագիր՝ ՀՀ գլխավոր դատախազության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի և «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության միջև։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է գլխավոր դատախազությունից:
Հուշագրով կողմերը պայմանավորվել են համատեղ քայլեր ձեռնարկել և նպաստել պետական ծառայողների հակակոռուպցիոն ընկալման ձևավորմանը, կոռուպցիայի և կոռուպցիոն ռիսկերի մասին իրազեկմանը` «Ամբողջականության հիմունքները դատախազության պետական ծառայության համակարգում» վերապատրաստման ծրագրի (այսուհետ՝ վերապատրաստման ծրագիր) պարբերական իրականացման միջոցով:
Հուշագրով նախատեսվում է նաև աջակցել պետական ծառայողների կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների, մասնավորապես՝ պետական ծառայողների և քաղաքացիների փոխհարաբերությունների որակի բարձրացմանը` պետության անունից այդ գործառույթը իրականացնող պետական ծառայողների որակավորման բարձրացման միջոցով, նպաստել պետական ծառայողների մոտ գործնական հմտությունների խորացմանը:
Քայլեր կարվեն նպաստելու կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության թերությունների և բացերի վերհանմանը, առաջարկություններ կերկայացվեն ընթացակարգային և համակարգային փոփոխությունների կիրառման առումով` ներառելով այդ փոփոխությունների նկարագրությունը վերապատրաստման ծրագրում,
ՀՀ դատախազության աշխատակազմում վերապատրաստման և մրցույթների անցկացման մոնիտորինգի կիրականացվի՝ ապահովելով մոնիտորինգ անցկացնողների մաuնագիտական բարձր պատրաuտվածությունը և անհատական բարոյահոգեբանական հատկանիշները։





