AM
19 Դեկտեմբեր 2012 - 16:19 AMT

Դեռևս կան դժվարանցանելի ճանապարհներ. Մաքրման աշխատանքները շարունակվում են

Դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Ապարան-Սպիտակ (Ծաղկահովիտ-Ալագյազ, Արագած, Վարդաբլուր, Միրաք-Մելիքգյուղ-Ռյա Թազա), Օթևան, Գառնահովիտ, Հակկո գյուղերի ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների` սահելու դեմ շղթաների կիրառման դեպքում և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար, տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը: