AM
20 Դեկտեմբեր 2012 - 05:40 AMT

«Ժողովուրդ». Կրկեսի ձիերից մեկը սատկել է սիբիրախտից

Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների` ՀՀ պետական կրկեսի ձիերից մեկը օրերս սիբիրախտից սատկել է: Ինչպես նշում է թերթը, ձիերը գտնվում են «10-ից 10» համալիրի ձիարշավարանում: «Տեղեկությունը ճշտելու համար նախ դիմեցինք պետկրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանին: Վերջինս «Ժողովուրդ»-ին ասաց. «Այո, ձիերից մեկը սատկել էր, բայց թե ինչ պատճառով` չգիտեմ: Գիտեմ միայն, որ լաբորատոր հետազոտություն է կատարվելու, և դրանից հետո պարզ կլինի»: Իսկ «10-ից 10» համալիրի ձիարշավարանի աշխատակից Խորենը թերթին տեղեկացրեց. «Ձին դեկտեմբերի 11-ին է սատկել, բայց հետազոտությունների արդյունքները դեռ պատրաստ չեն: Մի քանի օրից կտրվեն: Ըստ նախնական տեղեկության` դիահերձման ժամանակ պարզվել է, որ կենդանին երիկամների խնդիր է ունեցել: Թե հիմա ինչ կասի լաբորատորիան, չեմ կարող ասել»»,- գրել է թերթը: