ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հ. Քոչարյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ արդեն երեք հոգի վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու և ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանք են ստացել:
Այս տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Ըստ Հովհաննես Քոչարյանի, տեղեկանք ստացողներն են Արամ Ռաֆիկի Կարապետյանը (ՆԺԿ նախագահ), Վարդան Ժորժիկի Սեդրակյանը (էպոսագետ) և Զարուհի Գարեգինի Հարությունյանը: Թե ով է այս կինը, որ որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել, դեռ հայտնի չէ: Ըստ որոշ տեղեկությունների, նա բժիշկ է: ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել ցանկացողները ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից վերոնշյալ տեղեկանքը կարող են ստանալ մինչև 2013-ի հունվարի 4-ը:
Թեկնածուների առաջադրումները սկսվում են դեկտեմբերի 25-ից:





