Դեկտեմբերի 19-ին, ժամը 08.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտն մարզի Աշտարակ- Փարպի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում մեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Փրկարարները երթևեկելի մաս են դուրս բերել «Մոսկվիչ 412» մակնիշի (վարորդ` Ա. Ստեփանյան): Տուժածներ չկան:
Նույն օրը, ժամը 13.19-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտ մեքենաներ են դուրս եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ:
Դեպքի վայր մեկնած փրկարարները երթևեկելի մաս են դուրս բերել «Օպել» մակնիշի 15 RR 515 պ/հ (վարորդ` Խ. Անտոնյան), «Ֆոլքսվագեն» մակնիշի 32 LL 228 պ/հ (վարորդ` Վ. Գալստյան), «Ֆոլքսվագեն» մակնիշի 32 ՍL 267 պ/հ (վարորդ` Ա. Քեշողլյան) և «ՈւԱԶ» մակնիշի 15 ԼԼ 554 պ/հ (վարորդ` Ա. Թորոսյան) ավտոմեքենաները:
Տուժածներ չկան:
Նույն օրը, տարբեր ժամանակահատվածներում ահազանգեր է ստացվել, որ Ապարան – Սպիտակ ավտոճա¬նա¬պարհին (Միրաք և Ռյա Թազա գյուղերի հատված) բեռնատար ավտոմեքենաներ են դուրս եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ: Դեպքի վայր մեկնած փրկարարները երթևեկելի մաս են դուրս բերել 15 բեռնատար ավտոմեքենա և ավտոճանապարհը դարձել է երթևեկելի:
Տուժածներ չկան:
Նույն օրը, ժամը 19.57 ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ – Ջերմուկ ավտոճա¬նա¬պարհին բեռնատար ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները երթևեկելի մաս են դուրս բերել «Վոլվո» մակնիշի 467 ԼՍ 68 պ/հ բեռնատար ավտոմեքենան: Տուժածներ չկան:
Նույն օրը, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի մոտ ավտոմեքենաներ են դուրս եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ալագյազ, Ծաղկահովիտ, Ծիլքար, Ջամշլու և Ռյա Թազա գյուղերի հատվածներից փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել 27 ավտոմեքենա:
Տուժածներ չկան:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 02.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի առողջարանի մոտ ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ: Դեպքի վայր մեկնած փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «Օպել» մակնիշի ավտոմեքենա (վարորդ` Շիրինյան): Տուժածներ չկան:





