Ոչ միայն պատմական էջ է գրվում հայ պետականության և քաղաքականության մեջ, այլ նոր գործընթաց է սկսվում, որը երկիրը մաքրելու է կրիմինալից, նպաստելու է զարգացմանը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հակակրիմինալ» ՀԿ նախգահ Գառնիկ Մարգարյանը: Նա նաև «Հայրենիք ու պատիվ» կուսակացության նախագահն է:
«Ստեղծված իրավիճակում՝այս ռեժիմի պայմաններում, անհնար է խոսել արդար ընտրությունների մասին. մի քանի տասնյակ կոռումպացված կրիմինալներ զավթել են իշխանությունը: Արդյունքում՝ երկրում ոչ մի խնդիր լուծված չէ: Մասսայական արտագաղթ է: Մեր կուևսակցությունը որոշել է, որ աննպատակ է գնալ ընտրությունների, քանի որ իշխանությունը վերարտադրվելու է՝ հենվելեով քրեաօլիգարխիկ համակարգին: Այդ պատճառով մենք ստեղծեցիքն 9 հոգուց կազմված հակակոռուպցիոն խորհուրդ: Աշխատանքային խմբեր են ստեղծվելու՝ լավագույն մասնագետներով: Մեր նպատական է ձևավորել «սև ցուցակ» և հանրությանն ի ցույց դնել այն մարդկանց, որոնք ապօրինի գործողությունների, թալանի արդյունքում հարստություն են կուտակել»,-ասաց Գառնիկ Մարգարյանը: Մարգարյանը տեղեկացրեց, որ «սև ցուցակը» կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը: Պահանջելու են կալանք դնել նրա ունեցվածքի և բանկային հաշիվների վրա, ինչպես նաև արգելել նրա և նրա անդամների մուտքը ՌԴ և Եվրոպա:
Նրա խոսքով՝ ներկա իրավիճակը, կոռուպցիան վտանգում է պետության գոյությունը և ազգային անվտանգությունը: Շատ լավ հասկանում են, որ ծանր բեռ են վերցնում , բայց համոզված են, որ եվրոպական կառույցների օգնությամբ կկարողանան հաղթահարել:





