AM
20 Դեկտեմբեր 2012 - 12:00 AMT

Գործադիրը որոշել է սոցիալական ապահովության պետական ծառայությանը հատկացնել մոտ 865 մլն դրամ

Գործադիրը որոշել է ՀՀ 2012 թ. պետբյուջեի «Հղիության և ծննդաբերության նպաստ» և «Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի վճարում» ծրագրերի գծով փաստացի կատարված ծախսերի ֆինանսավորման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը հատկացնել մոտ 865 մլն դրամ։

Այսպիսով ապահովվում է ընթացիկ տարվա պետբյուջեի եկամտային մասի` Ծառայության կողմից փաստացի ծախսերին համապատասխան վճարումների կատարումը, ինչպես նաև վճարումները չկատարելու դեպքում պետության հանդեպ տույժերի և տուգանքների առաջացման կանխումը։