Ձերբակալվածներին պահելու վայրերում դիտորդություն իրականացնող հասարակական խումբն իր աշխատանքները սկսել է 2006 թվականից:
Արդեն 6 տարեկան զեկույց են ներկայացրել: Ներկայացվում են նաև հրատապ հաշվետվություններ. միայն այս տարի` 58-ը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց դիտորդական խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանը:
Հաշվետվությունները տարբեր գերատեսչական մարմինների են ուղղված. 1-ը` Առողջապահության նախարարությանը, 3-ը` Արդարադատության նախարարությանը, 5-ը` դատավորների, 3-ը` գլխավոր դատածազությանը, 38-ը` ոստիկանությանը, 9-ը` ոստիկանության քննչական վարչությանը:
«Հաշվետվությունների 90 տոկոսին դրական պատասխան է տրվել: Այսինքն` չի հերքվել փաստերը, համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել», – ասաց Սուրեն Իսկանդարյանը:
«Հաշվետվություններում ներառված խախտումները ձերբակալվածներին 8 ժամից ավելի պահելու, բուժսպասարկման ոչ պատշաճ վիճակի, թղթաբանության ձևակերպման ձևական լինելու մասին են և ոչ միայն», – ասաց խմբի անդամ Նելլի Հարությունյանը:
Դիտորդները խոսեցին նաև շանքային պայմանների անհամապատասխան լինելու մասին: Նրանց խոսքով, դրանք չեն էլ կարող համապատասխանեցվել անհրաժեշտ չափանիշներին, քանի որ խորհրդային տարիներից մնացած շենքեր են:





