Դեկտմբերի 5-16-ը Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան Gallup-ի հետ համատեղ Հայաստանի ողջ տարածքով իրականացրել է սոցիոլոգիական հարցում, որի գլխավոր թեման Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններն են: Բացի այդ, հարցուներ են անցկացվել կապված երկրի տնտեսական վիճակի մասին:
Հարցումնեը կատարվել են ՀՀ ողջ տարածքում, 1020 բնակիչների շրջանում: Հարցվածների 33 տոկոսը կարծում է, որ երկրում տնտեսական վիճակը վերջին 12 ամիսների արդյունքում մնացել է անփոփոխ, 27 տոկոսը կարծում է, որ այն որոշ չափով լավացել է, 20 տոկոսի կարծիքով այն որոշ չափով վատացել է, 14 տոկոսը կարծում է, որ այն շատ է վատացել: Լավատեսները կազմում են ընդամենը 3 տոկոս, ովքեր կարծում են, որ այն շատ է լավացել:
Հարցվածների 41 տոկոսն ասել է, որ սեփական ֆինանսական վիճակը մնացել է նույնը:
Հանրային կարծիքի ուսումնասիրությունը կատարվել է Արմնյուզ լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ:





