Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ` փոխհատուցելով գործարար համայնքին աջակցելու նպատակով եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման շրջանակում մինչև 2012 թ. նոյեմբերի 30-ը ներառյալ նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային թվային ստորագրություն ձեռք բերելու հետ կապված ծախսերը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ կառավարության տրամադրած այդ արտոնությունից օգտվել է շուրջ 5 հազար 200 մարդ, կառավարությունն էլ ամբողջությամբ կատարել է գործարար համայնքի առջև ստանձնած իր պարտավորությունը։





