AM
20 Դեկտեմբեր 2012 - 15:26 AMT

Դատապարտյալին այցելած եղբոր մոտ հայտնաբերվել է «SUBUTEX» տեսակի դեղահաբ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 17:15-ի սաահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Մ.-ին այցելած եղբորը:

Նրա մոտից հայտնաբերել և առգրավել են 3 գրամ ընդանուր կշռով, «SUBUTEX» տեսակի դեղահաբի 5 կտոր: Հայտնաբերվել և առգրավվել է նաև 9 գրամ յուրահատուկ հոտով կանաչ զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության և կատարվում է հետաքննություն: