AM
20 Դեկտեմբեր 2012 - 15:40 AMT

Սերժ Սարգսյանը ներկա է եղել Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գրքի շնորհանդեսին:

Ժողովածուն ներառում է վերջին մեկ տարում Արտաշես Գեղամյանի հեղինակած հոդվածները, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցներն ու ելույթները: