AM
21 Դեկտեմբեր 2012 - 06:22 AMT

«ՉԻ». ՍԴ-ն ընդդիմության հայցը կքննի գալիք տարվա ապրիլի 16-ին

2013 թվականի ապրիլի 16-ին` ժամը 10-ին Սահմանադրական դատարանում կքննվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Դատաքննությունը կիրականացվի բանավոր ընթացակարգով: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:

Հիշեցնենք, որ ըստ այդ դիմումի՝ ընդդիմությունն (նախաձեռնող՝ Կոնգրեսի խմբակցություն) առաջարկում է ՍԴ-ին ԱԺ Կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը՝ արտահերթ նստաշրջան կամ նիստ անցկացնելու մասով, հակասահմանադրական ճանաչել ՀՀ Սահմանադրության 70 և 71-րդ հոդվածներին: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ էր 27 պատգամավորի ստորագրություն, հավաքվել էր 34 ստորագրություն: «Դաշնակցությունը» ստորագարահավաքին չի մասնակցել՝ հիմնավորելով, որ նախ, անհրաժեշտ է դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով: