AM
21 Դեկտեմբեր 2012 - 09:42 AMT

Դադարեցվել է Արաբկիր նոտարական տարածքի նոտարի գործունեությունը

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով դադարեցվել է Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի գործունեությունը Նրա աշխատանքային գործունեությունը կասեցվել է մեկ ամիս ժամանակով՝ 2012 թվականի դեկտեմբերի 18-ից 2013 թվականի հունվարի 18-ը ներառյալ։

Նախարարի այս հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի «Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին» N 260-Ա հրամանի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներով ներկայացված եզրակացությունը: Այս մասին հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից: