AM
21 Դեկտեմբեր 2012 - 10:11 AMT

Արամ Զավենի Սարգսյանը չի առաջադրվի

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը չի առաջադրվի 2013-ին կայանալիք Հայաստանի նախագահական ընտրություններում: Այդ մասին այսօր «Հանրապետություն» կուսակցության համագումարում հայտարարեց Արամ Սարգսյանը: Նա ներողություն խնդրեց իր այն կուսակիցներից, ովքեր հորդորում էին առաջադրվել: Նախագահական ընտրություններից հետ Արամը Սարգսյանը ակտիվ կմասնակցի քաղաքական գործընթացներին:

Ավելացնենք, որ կուսակցության 6-րդ համագումարին հրավիրել էին «Հայոց համազգային շարժում» կուսակցությանը: «Մեր համագումարն է և այդպես ենք նպատակահարմար գտել, կարծում եմ, որ իրենց էլ է այդպես հարմար: Ժամանակներն այդպիսին են»,- համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նախագահ Արամ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք հրավիրել են ոչ միայն ՀԱԿ անդամ կուսակցություններին, այլև ՀԱԿ-ից դուրս եկած մյուս ուժերին ու անհատներին: «Ամեն դեպքում այն մարդիկ, ովքեր դուրս են եկել կուսակցությունից, ուժեղ մարդիկ էին, գաղափարի մարդիկ են: Նրանց ես իմ ընկերներն եմ համարում և այսօր նրանց էլ եմ հրավիրել»,-ասաց նա: