AM
21 Դեկտեմբեր 2012 - 15:47 AMT

Նախորդ հինգ տարիներին չլուծված խնդիրները

Նախորդ հինգ տարիներին այդպես էլ չեն լուծվել արդարադատության համակարգում եղած խնդիրները, արմատախիլ չեն արվել կոռուպցիան և մենաշնորհները: Նման կարծիքի է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Ըստ նրա՝ գալիք հինգ տարներին պետք է ձգտել լուծել ամբողջ սոցիալական փաթեթի խնդիրները: ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի դիտարկմամբ՝ շարունակում են մտահոգիչ մնալ կոռուպցիայի առկայությունն ու սոցիալական արդարության հետ կապված խնդիրները: Արտակ Զաքարյանն առանձնացնում է նաև տնտեսական զարգացման և սոցիալական արդարության խնդիրները: Ըստ նրա դրանք փոխկապակցված են և եթե վերանա կոռուպցիան՝ կհաստատվի նաև սոցիալական արդարություն: Այս մասին պատգամավորներն ասացին այսօր Կովկասի ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ կարծում է, որ մեզ համար ամենալուրջ խնդիրը սեփական ռեսուրսներով և հնարավորություններով քաղաքական դաշտի բացականությունն է: