«Հայկական ժամանակ»-ը գրում է ԱԺ էթիկայի հանձնաժողովը երեկ կայացրել է որոշում, որի արդյունքում կարող է խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ մտնել ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին մանդատից զրկելու հարցը: Ռազմավարական մշակումների կենտրոն Հ/Կ ղեկավար Հրանա Մելիք- Շահնազարյանը դիմել է էթիկայի հանձնաժողով, պնդելով, որ Մելքումյանը խախտել է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի 1-ին մասը` պատգամավոր լինելով, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Հանձնաժողովը երեկ որոշում է կայացրել սկսել դիմումի քննությունը: Եթե էթիկայի հանձնաժողովը եզրակացնի, որ Մելքումյանը խախտել է նշված հոդվածի 1-ին մասը, դրա հիմքով Աժ-ն պետք է քննի Մելքումյանին մանդատից զրկելու հարցը: Հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը, սակայն, նշել է, որ դիմումի քննությունը սկսելու մասին որոշումը կանխավարկած չի պարունակում, և որևէ մեկը չի կարող կանխորոշել, թե ինչ որոշում կկայացնի հանձնաժողովը:





