«Հրապարակ»-ը օրեր առաջ գրել էր, որ հունվարի 13-14-ին վերջապես Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Թերթը փորձել է նույն աղբյուրներից ճշտել` ուժի մե՞ջ է այդ այցը, որովհետև, ինչպես երևաց նախորդ օրը տեղի ունեցած ՀԱՊԿ և Եվրազեսի գագաթնաժողովներից, այդ թվում և Խրիստենկոյի` Հայաստանն էքսկլավ անվանելուց, ՌԴ մայրաքաղաքում ամեն բան այնքան էլ հարթ չի ընթացել` Ուկրաինայի նախագահի բացակայության և Ուզբեկստանի` ՀԱՊԿ-ից դուրս գալու ֆոնին, որոնք կասեցրել են Եվրասիական և Մաքսային միության պուտինյան հաղթական ընթացքը: Ավելին` Պուտին-Սարգսյան հանդիպումը նշված ժամից ավելի ուշ է տեղի ունեցել, և Հայաստանի անդամակցության հարց չի քննարկվել: «Նախնական պայմանավորվածություններն այս պահին դեռ ուժի մեջ են»,- Պուտինի այցի հետ կապված` տեղեկացրել է թերթի աղբյուրը:





