AM
22 Դեկտեմբեր 2012 - 10:30 AMT

Սերգեյ Շաքարյանց. Այդպես էլ անհայտ մնաց՝ ԲՀԿ-ն իշխանության այլընտրանքն էր, թե ՝ ընդդիմության

2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում թվում է ՝ պետք է սթափեցման շրջան սկսվեր, բայց եղավ ճիշտ հակառակը: Նման տեսակետ հայտնեց այսօր քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ քաղաքագետի՝ այդ սթափեցման բացակայությունը հանգեցնելու է ոչ այլընտրանքային նախագահական ընտրությունների, ու այսօր բոլորը առանց որևէ ակնկալիքի սպասում են փետրվարի 18-ին. «Իշխող կուսակցությունից բացի, մնացած բոլոր ուժերը հիմա մեղավորներ են փնտրում, անուններ, որոնց վրա կարելի է բարդել ամենը և մի կողմ քաշվել»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի հայտարարությանը և դրանից հետո այս կուսակցության հասցեին հնչող մեղադրանքներին, քաղաքագետն ասաց, որ մեղադրանքներն անհիմն են, որովհետև ԲՀԿ-ն երբեք չի ասել, որ ընդդիմություն է.«Այլ հարց է՝ ինչ ասել է այընտրանքային ուժ. այդպես էլ անհատ մնաց՝ ԲՀԿ-ն իշխանության այլընտրանքն է, թե՝ ընդդիմության:

Վարչապետի պաշտոնի շուրջ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի տարաձայնությունը, ըստ քաղաքագետի, մի փոքր այլ հարթության մեջ է. «Սկզբունքային համաձայնություն կա. անհամաձայնությունը անձերի շուրջ է»: