AM
22 Դեկտեմբեր 2012 - 11:01 AMT

Քաղաքագետ. Մենք սպասում ենք փետրվարի 18-ին այնպես, կարծես ոչինչ չի լինելու

Ինչպե՞ս նախագահական ընտրությունները համարենք իրադարձություն, եթե ամեն ինչ վաղուց կանխորոշված է, մենք էլ հանգիստ սպասում ենք փետրվարի 18-ին այնպես, կարծես ոչինչ չի լինելու: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր ասուլիսի ժամանակ կանխատեսեց, որ մի օր այսօրվա ընտրակաշառքների պատճառով թշնամին է առնելու այդ զանգվածին.«Նա, ով այսօր ընտրակաշառք է բաժանում խոշոր հանցանք է գործում, քանի որ հասարակությանը վարժեցնում է վաճառվելուն, ծախվելու մթնոլորնտն էլ դառնում է համազգային»:

Իշխանության վերատադրման գործընթացը պետք է գոնե որոշակի կանոների ենթարկվի, համոզված է քաղաքագետը: «Ամբողջ ընտրական գործընթացը հիմնված է ֆինանսի վրա: Ոչ մի սովորական գիտնական կամ հասարակական գործիչ չի կարող առաջադրվել, դրա համար չկան համապատասխան նախադրյալներ, դրա համար գումար է պետք, որը շատ քչերն ունեն: Այլընտրանքային ընտրությունները հորինված են, այս մեկ-երկու թեկնածուն էլ՝ քաղաքական տեխնոլոգիայի մաս: Դա արված է՝ ցույց տալու, որ կան նաև այլ թեկնածուներ, և ընտրություններն էլ մրցակցային են»,-եզրափակեց քաղաքագետը: