ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության ուշադրության կենտրոնում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումն է: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Վերջին 2-3 տարիներին մենք լուրջ հաջողությունների ենք հասել: Քայլեր են ձեռնարկվում նոր գործընկերներ, նոր շուկաներ գտնելու ուղղությամբ: Կարևոր է, որ երկրի և բանակի ղեկավարությունը դրան շատ մեծ ուշադրություն է դարձնում», – ասաց նախարարի մամուլի քարտուղարն ու ավելացրեց, որ հայկական արտադրանքի նմուշներն այս տարի ներկայացվել են տարբեր զորավարժությունների և ցուցադրությունների ժամանակ:





